22 դեկտեմբերի 2011 - 20:42 AMT
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմենուհի Թութունջյանը

Ս. թ. դեկտեմբերի 22-ին` 90 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արմենուհի Միհրանի Թութունջյանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Վաստակաշատ արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է. Արմենուհի Միհրանի Թութունջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին Երևանի Ամիրյան 15, բն. 76 հասցեում: Հուղարկավորությունը` դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00` նույն վայրից: