24 դեկտեմբերի 2011 - 15:50 AMT
Գյումրիում կբացվի կազակական նոր կենտրոն

Գյումրում կառուցվելու է կազակական նոր հոգևորակական համալիր, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Բարեկամության և համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման» Շիրակի մարզի տարածքային ատաման Աշոտ Սիմոնյանը: Նրա խոսքով համալիրի կառուցման համար նախատեսված ֆինանսավորումը լինելու է Ռուսաստանից: Արդեն մասամբ վերականգնվել է Սուրբ Արսենի կազակական եկեղեցու տանիքը և պատուհանները: Եկեղեցին գնտվում է նախկին կազակական գնդի տարածքում և խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ, հետագայում էլ` գոմ:

Հունվար ամսին կսկսվեն զորանոցի և հոգևոր միջազգային կենտրոնի կառուցման աշխատանքները: Համալիրի կառուցմանն աջակցելու է նաև Գյումրու քաղաքապետարանը: Եկեղեցու վերակառուցման համար իրենց օրհնությունն են տվել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: