26 դեկտեմբերի 2011 - 14:49 AMT
Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը չի ստուգել օղու շուկան, այդ թվում նաև Սամվել Ալեքսանյանի կողմից արտադրվող

Վերջին 6-7 ամիսներին Հայաստանի գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը չի ստուգել օղու շուկան: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պետծառայության նախագահի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: «Այս շուկայի գլխավոր խնդիրը անվանումների նմանությունն է, այդ պատճառով էլ մենք ստուգումներ չենք իրականացրել»,-ընդգծել է նա` մեկնաբանելով այս ալկոհոլային խմիչքի կեղծիքները, այդ թվում նաև Սամվել Ալեքսանյանի բիզնեսում:

Ինչ վերաբերում է օղու ազդեցությանը մարդու առողջության վրա, ապա Բաբկեն Պիպոյանը հայտարարել է. «Մարդը չի կարող նույն կերպ արթնանալ 350 և 700 դրամանոց օղիներից հետո»:

Անդրադառնալով սննդամթերքի անվտանգտության պետծառայության 2012թ ծրագրերեին, նա հաղորդել է, որ առաջիկայում ծրագրում են հացամթերքի և արագ փչացող մթերքների շուկայի ստուգումներ , ապա օրակարգում կարող է լինել նաև օղու շուկայի ստուգումը: