27 դեկտեմբերի 2011 - 20:37 AMT
Արարատում, Շիրակում և Սյունիքում հունվարին դիտվելու է մառախուղ

2012 թ-ի հունվար ամսին մառախուղը հաճախակի դիտվելու է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ:

Ամպամած օրերի թիվը տատանվելու է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում լինելու է 120 ժամ, Արարատյան հովտում` 80-100 ժամ:

Գերիշխելու է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվելու են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը լինելու է 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնելու է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին եղել են նաև ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ: