Եթե Թուրքիան մեղմի իր դիրքորոշումը Սիրիայի հանդեպ, Թեհրանն ու Անկարան կկարողանան ընդհանուր քաղաքականություն վարել Դամասկոսի վերաբերյալ, հայտնել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բրուջերդին, հաղորդում է MEHR իրանական լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով` մոտակա օրերին իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին կայցելի Թուրքիա: Նա հաղորդել է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն Իրան կատարած ներկայիս այցի ժամանակ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ հիմնականում քննարկում էր սիրիական հիմնահարցը:
Դավութօղլուն Թեհրան է ժամանել դեկտեմբերի 4-ին: Այցից մեկ օր առաջ նա հայտնել էր, որ Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հետ կքննարկի այդ երկրի միջուկային ծրագիրը, ինչպես նաև իրադարձությունները Սիրիայում և Իրաքում: