9 հունվարի 2012 - 13:01 AMT
Ստամբուլում հայկական եկեղեցի է վերաբացվել

Հունվարի 8-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում վեցամսյա հիմնանորոգման աշխատանքներից հետո վերաբացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:

Հայկական եկեղեցու օծման արարողությանն ու պատարագին մասնակցել է Մյունխենի բուրգոմիստր Քրիստիան Ուդեն, Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարիգյուլը, Կոստանդնուպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:

Հայկական եկեղեցու վերանորոգումն իրականացվել է քաղաքապետարանի միջոցների հաշվին: