11 հունվարի 2012 - 19:03 AMT
Հրայր Մկոյանը կարող է «Սպարտակ-Նալչիկ» ռուսական ակումբ տեղափոխվել

Հայաստանի հավաքականի և «Միկայի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը մարզումներ է անցկացնում «Սպարտակ-Նալչիկի» հետ:

«Մեզ մոտ հիմա Հայաստանի հավաքականի մարզիկ կա: Նա մասնակցել է ընտրական փուլի բոլոր հանդիպումներին, ֆուտբոլիստի մասին մամուլը շատ լավ է արտահայտվում»,- ասել է ռուսական թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուևը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզչի խոսքով` «Սպարտակ-Նալչիկը» ծրագրում է կետային ուժեղացում, որպեսզի մրցակցություն ստեղծի. «Թիմի կմախքը պահպանել ենք, այժմ մեզ համար կարևոր է մարզիկներ ընդգրկել հարձակման, միջին գծի և պաշտպանության համար: Կուժեղացնենք չորս դիրքերը, դա արդեն լավ կլինի»:

Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակ-Նալչիկը» 27 միավորով նախավերջին` 15-րդ տեղն է զբաղեցնում: