14 հունվարի 2012 - 13:07 AMT
Դնեպրոպետրովսկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայկական ֆիլմեր

Հունվարի ավարտին Դնեպրոպետրովսկում տեղի կունենա «Դնեպրի միջազգային կինոասամբլեա-2012» կինոֆորումը: Այդ միջոցառման շրջանակներում տեղի կունենա ուկրաինական, ռուսական, բելառուսական, վրացական ու հայկական 13 փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, որոնցից կեսը պրեմիերաներ են: Այդ մասին հայտնել է «Լեստվիցա» ուղղափառ մշակութային կենտրոնի ղեկավար Իգոր Սոբկոն:

Կինոֆորումի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 27-ին 19:00-ին «Պռավդա-կինոյում»: Տեղի կունենան նաև ստեղծագործական երեկոներ և ֆիլմերի ցուցադրություններ, հայտնում է Analitika.at.ua-ն: