14 հունվարի 2012 - 13:19 AMT
Արմեն Նազարյանը դուրս է մնացել Ալմա Աթայում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարից

1/8 եզրափակչում Արմեն Նազարյանը դուրս է մնացել Ալմա Աթայում ընթացող ձյուդոյի Մասթերս մրցաշարից: Մինչև 66 կգ քաշային կարգում հայ մարզիկը զիջեց մոնղոլ Ցագաանբաատար Խաշբաատարին:

Մինչ այդ նա հաղթանակ տարավ ղազախ Սերգեյ Լիմային հանդեպ: Մրցաշարը լքեց նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ): Առաջին իսկ մենամարտում նա զիջեց ճապոնացի Խիրոակի Խիրոակայի հետ:

Մասթերս մրցաշարը հնարավորություն է տալիս վաստակել օլիմպիական վարկանիշային միավորներ: Հայ ձյուդոիստները վարկանիշով դեռևս 10-րդ տեղում են, Օլիմպիական խաղերին կմասնակցեն մինչև 22-րդ տեղերը գրաված մարզիկները: