Իրանը չի համաձայնել Թուրքիայի պահանջներին այդ երկիր մատակարարվող գազի սակագները նվազեցնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում է Trend-ը: «Իրանը չի համաձայնել նվազեցնել գազի սակագները, սակայն Անկարան կշարունակի պնդել այդ հարցում»,- ասել է Յըլդըզը:
1996թ. Իրանն ու Թուրքիան տարեկան 10 մլրդ խորանարդ մետր (օրական 30 միլիոն խորանարդ մետր) գազի մատակարարման մասին պայմանագիր են կնքել: 2011 թվականին իրանական գազի արտահանումը Թուրքիա աճել է 12 տոկոսով` համեմատած 2010-ի հետ` կազմելով օրական 24 միլիոն խորանարդ մետր:
Թուրքական Botas պետական խողովակաշարային ընկերության վիճակագրական տվյալների համաձայն, 2011 թվականին Թուրքիան Իրանից 39,7 մլրդ խորանարդ մետր գազ է ներկրել: Թուրքիա գազ ներկրողների թվում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որին հաջորդում են Իրանն ու Ադրբեջանը: