20 հունվարի 2012 - 12:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԵԱԶԲ-ն Արարտբանկին է տրամադրել 4 մլն դոլար արժողությամբ վարկային միջոցներ

Հունվարի 20 Երևանում, «Արարատբանկ» ԲԲԸ և Եվրասիական զարգացման բանկի միջև 4 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել, որն ուղղված է լինելու փոքր և միկրոբիզնեսի ֆինանսավորմանը: Պայմանագիրը ստորագրել են Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը և ԵԱԶԲ-ի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբանը:

«Դա ԵԱԶԲ համագործակցության նոր հնարավորություն և ուղի է»,փաստաթղթի ստորագրումից հետո ասել է Աշոտ Օսիպյանը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ համագործակցության առաջին քայլերն իրենց շարունակությունը կգտնեն նաև միջին և խոշոր բիզնեսի ֆինանսավորման ոլորտում: Ինչպես հայտնել է բանկի ղեկավարը, ԵԱԶԲ կողմից տրամադրված վարկային միջոցները տրվելու են տարեկան 12-14 տոկոսադրույքով` 3-5 տարի ժամկետով: Վարկավորման առաջնային ուղղություններից նա առանձնացրել է արդյունաբերության, գյուղատնտեսության մշակման, ծառայությունների և առևտրի ոլորտները:

Իր հերթին Ժուրբանը հավելել է, որ բանկը մտադիր է զարգացնել իր ներկայությունը Հայաստանում և խորացնել համագործոկցությունը: «ԵԱԶԲ հանդես է գալիս երկրում փոքր բիզնեսի զարգացմանը նպաստողի դերում»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ