23 հունվարի 2012 - 10:35 AMT
2012թ Հայաստանի շախմատի չեմպիոնուհի է դարձել Մարիա Կուրսովան

Հունվարի 22 ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց առջնությունը: Չեմպիոնուհի է դարձել Հայաստանի հավաքականի անդամ Մարի Կուրսովան, ով երկրի առաջնությանը մասնակցում էր առաջին անգամ:

Կուրսովան հնարավոր 11-ից հավաքել է 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղը` 8.5 միավորով, զբաղեցրել է Աննա Հայրապետյանը, ով իրավունք է ստացել հանդես գալու Հայաստանի հավաքականում: Եվգենիա Դոլուխանովան 6.5 միավորով նվաճել է բրոնզե մեդալ:

Այս երեք շախմատիստուհիները իրավունք են ստացել հանդես գալու Հայաստանի 2013թ առաջնությանը, 1-5 տեղերը զբաղեցրածները` Եվրոպայի 2012թ անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցրածները փետրվարին Մոսկվայում կմասնակցեն Aeroflot open առաջնությանը: