23 հունվարի 2012 - 20:18 AMT
Սենատոր. Ինչո՞ւ Հոլոքոստի ժխտումը պետք է քրեականորեն պատժվի, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը` ոչ

«Ինչո՞ւ Հոլոքոստի ժխտումը պետք է քրեականորեն պատժվի, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը` ոչ»,- Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը հայտնել է պատգամավոր Ռոժե Կարուչին:

«Մենք ճանաչել ենք Հոլոքոստը, մենք ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոստի ժխտման համար պատիժ է նախատեսված, և անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ երկու ցեղասպանությունների միջև չկա հավասարություն: Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ չկա, իսկ Հոլոքոստի ժխտման համար կա: Այդ դեպքում որտե՞ղ է արդարությունը»,- ասել է պատգամավորը: Նա նշել է նաև, որ պատմաբանները չեն կարող պատասխանատվություն վերցնել իրենց վրա և կատարել ընտրություն, որը պետք է կատարեն քաղաքական գործիչները:

«Չի կարելի պատմաբաններին ասել, որպեսզի նրանք որոշեն այն, ինչ պետք է որոշի պետությունը»,- ասել է նա` հավելելով, որ հենց խորհրդարանում պետք է ընդունվեն նման որոշումներ: