Վաղը՝ հունվարի 25-ին, Երևանում կտրվի Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 10 գործընկեր համայնքներում` Ուրցաձոր, Ոսկետափ, Լուկաշին, Ծիածան, Լճաշեն, Վարդենիկ, Նոր Գեղի և Կոտայք:
Ծրագրի նպատակն է համայնքներում աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների և համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով սերտ համագործակցություն համայնքային աշխատանքային խմբերի, հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի ու մասնավոր հատվածի միջև:
Յուրաքանչյուր ծրագրի համար Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը կհատկացնի 1.7 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքի ներդրումը կկազմի առնվազն 25 տոկոս: Նախատեսված է ծրագրերն իրականացնել 2012 թվականի հունվար- hուլիս ամիսներին:
Դրամաշնորհային ծրագրերը ներառում են համայքներում մշակութային տների, գրադարանների և նախակրթարանների պայմանների բարելավում, ուսումնական և համակարգչային կենտրոնների ստեղծում, բնապահպանական, աղբահանության նախաձեռնությունների իրականացում, ինչպես նաև համայնքային տարատեսակ միջոցառումների կազմակերպում, որոնցում կներգրավվեն բնակչության տարբեր խմբեր, մասնավորապես, երիտասարդներ և կանայք: