25 հունվարի 2012 - 17:31 AMT
Ցմահ դատապարտյալները դարձյալ հացադուլ են հայտարարել

«Նուբարաշենի» բանտում այսօրվանից` հունվարի 25-ից, դարձյալ անժամկետ հացադուլ են հայտարարել մոտ 20 ցմահ դատապարտյալներ: Նրանք դիմում են հղել ՀՀ նախագահին: Պահանջը մեկն է` պատժաչափերի վերանայում` անցյալ տարվա մայիսին ընդունված Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների հիմքով, որով որոշակի ժամկետով առավելագույնը համարվող 15 տարվա պատժաչափը դարձավ 20 տարի:

Oրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմել են դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: