26 հունվարի 2012 - 14:17 AMT
Դավիթ Նալբանդյանը պատրաստվում է Դևիսի գավաթին Վիլլե Ալլենդեում

Australian open-ում Ջոն Իսներին պարտվելուց հետո, արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վերադարձել է հայրենիք և այժմ պատրաստվում է Դևիսի գավաթին Վիլլե Ալլենդեի «Stechert Arena Bamberg» արենայում:

Արգենտինացիների մրցակիցը Դևիսի գավաթում է լինելու Գերմանիայի հավաքականը:

Արգենտինա-Գերմանիա հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-12 Գերմանիայի «Stechert Arena Bamberg» արենայում:

Արգենտինայի հավաքականի կազմում հանդես կգան նաև Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Էդուարդո Շվանկը:

Արգենտինացիները Գերմանիա են մեկնելու փետրվարի 3-ին: