26 հունվարի 2012 - 14:30 AMT
ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ Ղարաբաղի հարցը

Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերով ԵԱՀԿ նախագահողի (Իռլանդիա) հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փեդրեյք Մերֆիին, ով տարածաշրջանային ճանաչողական այցով ժամանել էր Երևան:

Կողմերը քննարկեցին Հատուկ ներկայացուցչի գործունեության նախատեսվող շրջանակները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները, մասնավորապես, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, աջակցության ցուցաբերման եղանակները: