25 հոկտեմբերի 2003 - 19:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Իսպանիայում Հայաստանի հյուպատոսությունը ոչ մի տեղեկություն չունի տեղական իշխանությունների կողմից ձերբակալված Հայաստանի քաղաքացու ճակատագրի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, վերջերս իսպանացի սահմանապահները ձերբակալել էին «South Sea» նավի վրա հայտնաբերած 7,5 տոննա կոկաինի մաքսանենգությանը մեղսակից մի խումբ անձանց: Համաձայն տեղեկատվության, հանցագործ խմբում եղել են քաղաքացիներ Իսպանիայից, Ուկրաինայից, Զամբիայից, Սենեգալից եւ Հայաստանի մեկ քաղաքացի: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Վալենսիայում Հայաստանի հյուպատոսությունում դեպքից 10 օր անց չեն կարողացել տեղեկատվություն տրամադրել հանցավոր խմբին Հայաստանի քաղաքացու մեղսակցության հավաստիության մասին: