26 հունվարի 2012 - 19:16 AMT
ԱԺ նախագահը ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան նշանակման առթիվ և վստահություն հայտնեց, որ նա պաշտոնավարման ընթացքում իր ողջ ներուժը կօգտագործի երկու երկրների հարաբերությունները բոլոր մակարդակներով զարգացնելու համար:

Քուվեյթի դեսպանը նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, այդ համատեքստում ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացումը և Քուվեյթում փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Քուվեյթ- Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի կազմավորումը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Քուվեյթի հայ համայնքի դերը` նրան դիտարկելով ոչ միայն որպես կամուրջ երկու երկրների միջեւ, այլև տնտեսական կապերի աշխուժացման գրավական: