28 հունվարի 2012 - 12:12 AMT
ԱՄՆ տնտեսությունը չարդարացրեց ակնկալվող աճը

2011թ. վերջին 3 ամսում ԱՄՆ տնտեսության աճի տեմպերն ավելացել են: Ըստ ԱՄՆ առևտրի նախարարության, 2011թ. վերջին 3 ամսում ՀՆԱ-ն աճել է 2,8 տոկոսով:

Նախորդ եռամսյակում ՀՆԱ աճը կազմել է 1,8 տոկոս: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ վերջին եռամսյակում տնտեսության աճը կկազմի 3 տոկոս:

Սակայն, ՀՆԱ աճը 2011թ. վերջին եռամսայկում հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ ձեռնարկություններում ապրանքների պաշարների վերականգնմամբ: Վերլուծաբանները գտնում են, որ այդ շրջանը շուտով կավարտվի և, համապատասխանաբար, ՀՆԱ աճը կրկին կդանդաղի:

Ամերիկացիների սպառողական ծախսերը վերջին եռամսյակում աճել են 2 տոկոսով, նախորդ եռամսյակի 1,7 տոկոսի դիմաց: Ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում նոր ավտոմեքենաների գնմանը՝ վաճառքն աճել է 14,8 տոկոսով:

2011թ. Ճապոնիայի ցունամին ձախողեց ճապոնական մեքենաշինական գործարաններից շատի աշխատանքը: