28 հունվարի 2012 - 12:52 AMT
ԱՄՆ-ն հերքել է Թուրքիայում նոր ռազմակայանի շինարարության մասին տեղեկությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է հատուկ գործողությունների անցկացման համար Թուրքիայում նոր ռազմակայանների ստեղծման ցանկության մասին տեղեկատվությունը:

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Տեղեկատվությունը Թուրքիայում լրացուցիչ զորակազմի տեղակայման մասին չի համապատասխանում իրականությանը: Մենք Թուրքիայի կառավարության հետ հանդիպում չենք ունեցել այդ հարցի վերաբերյալ: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի ԶՈՒ` ԱՄՆ դաշնակից և ՆԱՏՕ-ի գործընկերոջ հետ հարաբերություններին»,- նշել է նա: