28 հունվարի 2012 - 13:33 AMT
Մարգարիտա Սիմոնյանը հերքել է ՆՏՎ տեղափոխվելու մասին լուրերը

Russia Today հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ նշանակվելու է ՆՏՎ գլխավոր տնօրենի պաշտոնում: «Ինձ նման բան չեն ասել»,-գրելմ է Սիմոնյանն իր Twitter-ում:

Ավելի վաղ Քսենիա Սոբչակը Twitter-ում գրառում էր թողել, որ ՆՏՎ գլխավոր տնօրենի պաշտոնը կղբազեցնի հենց Մարգարիտա Սիմոնյանը, հաղորդում է Ինտերֆաքսը: «Հավաստի աղբյուրներից՝ Մարգարիտա Սիմոնյանը շուտով կգլխավորի ՆՏՎ-ն Կուլիստիկովի փոխարեն»,-գրել է Սոբչակը, հայտնում է «Վեստին»: