28 հունվարի 2012 - 17:13 AMT
Huffington Post-ը ամերիկացիներին առաջարկում է այցելել Լեռնային Ղարաբաղ

Huffington Post հանրահայտ ամերիկյան հրատարակությունը Լեռնային Ղարաբաղի մասին հոդված է հրապարակել: Հոդվածի հեղինակ Օլիվիա Քաթրանջյանը պատմում է Ղարաբաղի տեսարժան վայրերի, ինչպես նաև փառատոնների մասին, որոնց արժե մասնակցել, ինչպես, օրինակ, խորովածի և բանջարեղենի փառատոնները:

«Եթե դուք արկածներ եք փնտրում անհայտ տարածքում, արժե այցելել Լեռնային Ղարաբաղ»,- գրում է հեղինակը:

Հոդվածի հեղինակն ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում նաև Արցախի ազատագրական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակի թանգարանը: «Դուք հեշտությամբ կարող եք բազմաթիվ ճանապարհների օգնությամբ ճամփորդել Ղարաբաղում: Ղարաբաղում շատ հաճելի է նաև արշավի գնալ բազմաթիվ արահետների առկայության շնորհիվ: Օթևան գտնելը նույնպես շատ հեշտ է: Եթե դուք գիշերեք բնակիչների մոտ, ապա չզարմանաք, երբ նախաճաշկին ձեզ մի գավաթ թթի օղի առաջարկեն: Պարզապես փորձեք այն»,- գրում է Քաթրանջյանը: