29 հունվարի 2012 - 17:47 AMT
Իսրայելի ՌՕՈւ-ը կորցրել են իրենց ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքը

Իսրայելի կենտրոնական մասում հունվարի 29 ջախջախվել է Eitan (Heron-TP) անօդաչու թռչող սարքը, որը պատկանում էր երկրի ՌՕՈւ-ին, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ը: Նախնական տեղեկությունների համաձայն, զոհեր և տուժածներ չկան:

ԱԹՉ փորձնական թռիչք է կատարել Իսրայելի ՌՕՈւ-ի Թել Նոֆ բազայից, հայտնում է The Jerusalem Post-ը: Թե որն է եղել վթարի պատճառը, առայժմ հայտնի չէ: Ականատեսներից մեկի վկայությամբ, թռչող սարքը մեծ արագությամբ մխրճվել է գետնի մեջ և պայթել:

Իսրայելի ՌՕՈւ-ը հետաքննություն է սկսել` պատճառները բացահայտելու նպատակով: