20 հոկտեմբերի 2003 - 20:24 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՅԱԼ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐ»-Ի ՂԵԿԱՎԱՐԸ
Հոկտենբերի 22-ին կարճատեւ այցով Երեւան կժամանի «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի») ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը: Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ա.Չուբայսը հանդիպումներ կունենա հանրապետության ղեկավարության հետ, որի արդյունքում սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Նշենք, որ «ԵԷՍ Ռոսսիի»-ն այսօր աշխատում է Հայաստանի երեք առանցքային էներգաօբյեկտների հետ` Հայկական ԱԷԿ-ի, Սեւան-Հրազդանի կասկադի, որի մեջ են մտնում 5 հիդրոէլեկտրակայաններ, եւ վերջերս հավատարմագրային կառավարման հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի: