30 հունվարի 2012 - 21:45 AMT
Մայք Թայսոնը կընդգրկվի World Wrestling Entertainment Փառքի սրահում

Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը կընդգրկվի World Wrestling Entertainment (WWE) ռեսթլինգի աշխարհի խոշորագույն կազմակերպության փառքի սրահում:

«Ինձ համար պատիվ է, որ ինձ կընդգրկեն WWE Փառքի սրահում: Ես գերծանր քաշային կարգում պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն էի, բայց ինձ համար ամենից ուրախ ռինգը հենց WWE-ում էր»,- ասել է Թայսոնը, հաղորդում է championat.com-ը:

WWE Փառքի սրահում ընդգրկվելու արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին Մայամիում` American Airlines արենայում, WrestleMania XXVIII մրցաշարից առաջ: