31 հունվարի 2012 - 16:23 AMT
Կորեայում կատարել են Կիմ Չեն Իրի պատգամը՝ արգելել են չինական յուանը

Հյուսիսային Կորեան արգելել է չինական յուանի և մի քանի այլ արժույթների շրջանառությունը երկրում, հայտնում է AFP-ն, հղում անելով աղբյուրներին երկրի կառավարությունում: Կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ դա Կիմ Չեն Իրի վերջին կարգադրություններից մեկն էր:

Յուանի կամ այլ արտարժույթի օգտագործումը «խստորեն կպատժվի»: Արտարժույթ ունեցող քաղաքացիները պետք է բանկերում փոխանակեն արժույթը վոներով, հայտնում է Լենտա.ռու-ն:

Փորձագետները մտավախություն ունեն, որ նման գործողությունները կարող են քաոս առաջացնել երկրում, քանի որ վոները քիչ են կիրառվում շուկայական առևտրում: