31 հունվարի 2012 - 16:30 AMT
Թբիլիսին պնդում է, որ ԱՄՆ ու Վրաստանի նախագահներն Իրանի հարցը չեն քննարկել

ԱՄՆ ու Վրաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Միխայիլ Սահակաշվիլին Իրանի հարցը չեն քննարկել հունվարի 30-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը, հայտարարել է ճեպազրույցում Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել էր, թե Վրաստանի նախագահը կտրամադրի Վրաստանի տարածքը Վաշինգտոնին Իրանի դեմ, ռազմական գործողությունների համար:

Վրաստանի նախագահի մամլո խոսնակը ասել է, որ «Իրանի մասին հարց ընդհանրապես չի եղել օրակարգում, համապատասխանաբար չի եղել նաև քննարկում»: