31 հունվարի 2012 - 17:10 AMT
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը մտադիր չէ համոզել Բաշար Ասադին հրաժարական տալ

Ռուսաստանը մտադիր չէ համոզել Սիրիայի նախագահ Ասադին հրաժարական տալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Ռուսական քաղաքականությունը չի ենթադրում որևէ մեկին ստիպել հրաժարական տալ: Ռեժիմներ փոխելը մեր մասնագիտությունը չէ»,-ասել է նա ավստրալական ABC հեռուստաալիքին:

Միևնույն ժամանակ Լավրովը հերքել է այն կարծիքը, թե Ռուսաստանն անկասկած կսատարի Ասադին, ինչ էլ պատահի:

«Մենք նախագահ Ասադի ոչ ընկերներն ենք, ոչ էլ դաշնակիցները»,-ասել է նախարարը:

Սիրիայում արդեն 10 ամիս է չեն դադարում հակակառավարական բողոքները, արդեն 5 հազար մարդ է զոհվել: