31 հունվարի 2012 - 17:57 AMT
Եմենի մայրաքաղաքում տեղեկատվության նախարարի հանդեպ մահափորձ է կատարվել

Եմենի տեղեկատվության նախարար Ալի ալ-Ամրանիի հանդեպ մահափորձ է կատարվել երկրի մայրաքաղաք Սանայում, ընդ որում, պաշտոնյան չի տուժել, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով նախարարի օգնական Աբդել-Բասետա ալ-Քայեդիին:

Ալ-Քայեդիի խոսքով, անհայտ հանցագործներ կրակ են բացել Ալի ալ-Ամրանիի ավտոմեքենայի ուղղությամբ, երբ վերջինս վերադառնում էր նախարարների կաբինետի շաբաթական խորհրդակցությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հարձակվողներին հաջողվել է չքվել: