2 փետրվարի 2012 - 12:16 AMT
Կառավարությունը որոշել է հոգ տանել բանակում ծառայած երիտասարդների մասին

Հայաստանի կառավարությունը մտահոգված է բանակում ծառայած երիտասարդների հետագա ճակատագրով: «Երբ երիտասարդը ծառայում է բանակում ու վերադառնում է, նրա առջև հարց է առաջանում, թե ինչպես է դասավորվելու նրա հետագա ճակատագիրը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով կառավարության նիստը:

Այսուհետ, բանակում կաշխատեն յուրաքանչյուր զինծառայողի հետ, որոշելու համար նրա ցանկություններն ու հնարավորությունները հետագա կյանքը դասավորելու համար, աջակցություն կցուցաբերվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան որոշում կայացնել ու շարունակել կրթությունը: «Դա նշանակում է, որ ծնողները, բանակ ուղարկելով իրենց երեխաներին, պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կկարողանա հոգալ նրանց հետագա ճակատագրի մասին»,-հավելել է վարչապետը: