2 փետրվարի 2012 - 12:40 AMT
Ալեքսանդր Իսկանդարյանը բացառել է Իրանի նկատմամբ «իրաքյան սցենարի» կրկնությունը

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը բացառում է Արևմուտքի և Իրանի պատերազմը: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում ուժային խաղ է, մեկը մյուսի վրա ճնշում գործադրելու փորձ»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, «2012թ Իրանը նույնը չէ, ինչ 1991թ Իրաքը», քանի որ այս երկրները տարբեր բանակներ, բնակիչներ և իշխող ռեժիմի հանդեպ տարբեր վերաբերմունք ունեն:

Ինչ վերաբերում է Իրանի ատոմային օբյեկտների ռմբակոծմանը, ապա, Իսկանդարյանի խոսքով, դա տեխնիկապես դժվար կլինի իրականացնել` հաշվի առնելով երկրի լեռնային ռելիեֆը, դա կհանգեցնի միայն Իրանի արմատականացմանը: