Ամերիկյան ցուցարարները Վաշինգտնում հայտարարել են իրենց ցույցերը շարունակելու մասին: Հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ում հակակապիտալիստական շարժման մասնակիցները, նշելով, որ Վաշինգտոնի պաշտոնյաները խլացել են և չեն լսում ժողվորդի բողոքի ձայնը, հայտարարել են, որ ոչ մի դժվարություն չի ստիպի նրանց հանձնվել:
Չնայած խիստ պայմաններին և հարմարությունների բացակայությանը՝ նրանք մնալու են իրենց վրաններում, գրում է «Ռուսաստանն այսօր»-ը:
Միաժամանակ, ավելի վաղ դաշնային իշխանությունները պահանջել էին Վաշինգտոնի Մաք Ֆերսոն հրապարակում գտնվող ցուցարարներից, որպեսզի նրանք լքեն իրեն վրանային ճամբարը:
Ոստիկանությունը նաև պահանջել է ակցիայի մասնակիցներից հավաքել վրանները, որոնք դարձել են անհնազանդության և բողոքի խորհրդանիշ: