3 փետրվարի 2012 - 15:11 AMT
«Հարավային հոսանքին» կմիանա Չերնոգորիան

«Գազպրոմի» նախագծերի կառավարամն բաժնի ղեկավար Լեոնիդ Չուգունովը, Մոնտենեգրոյի կառավարության ղեկավար Իգոր Լուկշիչը, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացման նախարար Միլան Ռոչենը և էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Կավարիչը քննարկել են «Հարավային հոսանք» նախագծին Չերնոգորիայի միանալու հնարավորությունները և հեռանկարները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Չերնոգորիան պաշտոնապես հայտարարել է «Հարավային հոսանք» գազի արտահանման ռուսական նախագծին մասնակցելու շահագրգռվածության մասին 2011-ի հոկտեմբերի կեսին: Նա առաջարկում է այդ գազատարի սերբական ճյուղը հասցնել նրա տարածք՝ մինչև Ադրիատիկ ծովի ափ:

«Հարավային հոսանքը» անցնելու է Ուկրաինայի և Մոլդովայի տարածքով Սև ծովի հատակով: Որոշ փորձագետներ նշում են, որ «Հարավային հոսանքը» Չերնոգորիայի տարածքով դեպի Իտալիա երկարացնելը կարող է ավելի էժան արժենալ, քան Բուլղարիայի և Հունաստանի տարածքով: Ավելին, Չերնոգորիա-Իտալիա երթուղին 15 տոկոսով կարճ է Բուլղարիայի և Հունաստանի տարածքով դեպի Իտալիա երթուղուց: Ուստի այս տարբերակը կարող է նպատակահարմար լինել ռուսական կողմի համար, նշում է «Ռոսիսկայա գազետան»: