3 փետրվարի 2012 - 17:45 AMT
Շվարցենեգերը կնկարահանվի՞ հնդկական ֆիլմերում

Հնդկաստան այցի ժամանակ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հետաքրքրված է Բոլիվուդի կինեմատոգրաֆիստների հետ համագործակցությամբ, հայտնում է Associated Press-ը:

Նա ասել է, որ պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմում, եթե հետաքրքիր սցենար առաջարկվի, իսկ նկարահանումները լավ ռեժիսոր ստանձնի: Կոնկրետ ծրագրերի մասին դերասանը չի խոսել:

Այսօրվա դրությամբ Շվարցենեգերի վերջին դերասանական աշխատանքը դերն է «Վերջին մենամարտը» գրոհային ֆիլմում: Ֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի 2013թ. հունվարին: