4 փետրվարի 2012 - 10:37 AMT
Ասադի հակառակորդները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա

Ասադի հակառակորդները հարձակվել են Բեռլինում Սիրիայի դեսպանատան վրա: Նախնական տեղեկություն զոհերի ու տուժածների մասին չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՌԱՍՍ-ը:

Անհայտները կոտրել են մուտքի դուռը, ներխուժել են շենք ու սկսել են կոտրել կահույքը, պոկել Ասադի դիմանկարները ու հակակառավարական կարգախոսներ բղավել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հրահրողներին:

Գերմանիայի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է միջադեպը և հայտարարել, որ ԳԴՀ կառավարությունը գիտակցում է իր պատասխանատվությունը օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման հարցում: «Մենք կանենք անհրաժեշտ եզրակացություններ»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ ուղերձում: