4 փետրվարի 2012 - 13:21 AMT
ԱՄՆ-ն կօգտագործի Android սմարթֆոնները գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքում

ԱՄՆ-ն կառավարությունը ձեռնամուխ է եղել Android-ի պլատֆորմով սմարթֆոնների թեստավորմանը, նպատակ ունենալով օգտագործել դրանք փաստաթղթերի հետ աշխատանքում: Android-ի ծրագրային ապահովման կոդավորված տարբերակի պատվիրատուն է ԱՄՆ Պաշտպանական հետազոտությունների գործակալությունը՝ DARPA: Այժմ նոր ծրագրային ապահովմամբ սմարթֆոնները թեստավորվում են հրամանատարության շտապ հեռագրերի ընդունման ռեժիմում: Սարքավորումները ԱՄՆ բանակի սպառազինության մեջ կընդգրկվեն արդեն մի քանի ամսից:

Ինչպես հայտնում է CNN-ը, ենթադրվում է, որ առաջին փուլում զինվորականներն ու պաշտոնյաները կկարողանան այդպիսով ստանալ ու պահել գաղտնի տեղեկատվությունը: Մինչև վերջերս, ԱՄՆ կառավարության համար մշակված հեռախոսները կարող էին միայն պահպանել գաղտնի տվյալները:

Ներկայումս զինվորականներն արդեն անց են կացնում Android-ի պլատֆորմով սմարթֆոնների թեստավորում Իրաքում: