4 փետրվարի 2012 - 14:56 AMT
Պաղեստինը կքննարկի ԱՊԼ հետ Իսրայելի հետ բանակցությունների ձախողումը

Պաղեստինի ղեկավարությունը մտադիր է Կահիրեում փետրվարի 11-ին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավարների հետ հանդիպմանը հաստատել գործողությունների այլընտրանքային պլանը, կապված իսրայելապաղեստինական բանակցությունների վերսկսման միջազգային ջանքերի ձախողման հետ, շաբաթ օրը Լոնդոնում հրատարակվող «Ալ Քուս ալ Արաբի» թերթին հաղորդել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) ղեկավարության անդամ Վասել Աբու Յուսեֆը:

ՊԱԿ ղեկավարության կողմից Մահմուդ Աբասի գլխավորթյամբ մշակված հետագա գործողությունների պլանը հիմք կդառնա այն հաջորդ փուլ տեղափոխելու համար. ՄԱԿ ԱԽ-ում ջանքերի շարունակում կազմակերպությունում Պաղեստինի պետության լիիրավ անդամակցություն ստանալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչ վերաբերվում է բանակցություններին վերադառնալուն, Աբու Յուսուֆը նշել է, որ Աբասը կրկին հաստատել է Պաղեստինի դիրքորոշումն այդ առիթով, որը ենթադրում է իսրայելական բնակավայրերի շինարարության դադարեցում և Պաղեստինի պետության ճանաչում 1967-ի սահմաններում: