Փետրվարի 4-ին Փարիզում մեկնարկել է ձյուդոյի Մեծ Սաղավարտի հերթական փուլը, որտեղ խաղարկվում են նաև Օլիմպիական միավորներ:
Պայքարում կանանցից Հայաստանը ներկայացնում էին Գայանե Հարությունյանն ու Ժաննա Ստանկևիչը: Մինչև 48կգ քաշային կարգում Հարությունյանն առաջին իսկ մենամարտում զիջել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սկառլետ Գաբրիելլիին: Անհաջող ելույթ է ունեցել նաև Ստանկևիչը (57կգ), որը պարտություն է կրել Իրինա Զաբլուդինայից (Ռուսաստան):
Տղամարդկանցից ելույթ է ունենում Հովհաննես Դավթյանը (60կգ): Առաջին հանդիպմանը նա կմրցի Ֆրազեր Ուիլլի (Կանադա) հետ: