Յուլիա Տիմոշենկոյի դուստր Եվգենիա Տիմոշենկոն Իտալական հայտնի «Corriere della Sera» պարբերականին տված հարցազրույցում կոչ է արել արևմտյան երկրների առաջնորդներին բոյկոտել Եվրո-2012 ֆուտբոլային առաջնությունը, որը անցկացվելու է ամռանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է անել Արևմուտքը, նրա մորն օգնելու համար, Եվգենիան պատասխանել է. «Ես կոչ եմ անում բոյկոտել Եվրոպայի առաջնությունը: Հուսով ենք մոբիլիզացնել կողմնակիցներին»:
«Եվրոպացի առաջնորդները չպետք է ներկա գտնվեն նախագահ Յանուկովիչի մարզադաշտերում, ով սպառնալիքի տակ է դնում Ուկրաինայի և ժողովրդավարության եվրոպական ապագան և ֆիզիկական բռնություն է գործադրում` իր հակառակորդներին չեզոքացնելու համար»,-հայտարարել է նա: Եվգենիան մորը և ընդդիմադիր առաջնորդներին կոչել է «քաղաքական հետապնդումների զոհեր»:
Տիմոշենկոյի դուստրը հաստատել է, որ մայրը բանտում լուրջ հիվանդ է և անկողնուց վեր կենալ չի կարողանում: Հաստատված է նաև, որ Տիմոշենկայի կյանքը վտանգված է, գրում է «Պոսպոլիտի խոսքը»: