6 փետրվարի 2012 - 10:36 AMT
Ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել ավստրալական Բրիսբեն քաղաքում

Ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել ավստրալական Բրիսբեն քաղաքում: Տեղի իշխանությունները հայտարարել են բնակչության շտապ տարհանման մասին

Ինչպես հայտարարել է քաղխորհրդի մամլո քարտուղար Ալմա Սենդրիկը, հեղեղված շրջան երկու ինքնաթիռ է ուղարկվել: «Տարհանման կենտրոններ են բացվել Բրիսբենի ցուցադրական համալիրում», ասել է Սենդրիկը:

Դաշնային կառավարությունը լրացուցիչ օգնություն է ցույց տվել ջրհեղեղից տուժածներին: Ըստ երկրի վարչապետ Ջուլիա Հիլլարդի, «որոշվել է դրամական փոխհատուցում վճարել՝ 1000-ական դոլար յուրաքանչյուր մեծահասակի ու 400-ական դոլար՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: