6 փետրվարի 2012 - 12:14 AMT
Եգիպտոսում կդատեն օտարերկրացիներին

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են դատի տալ մոտ 40 մարդու, այդ թվում ԱՄՆ քաղաքացիների, ՈԿԿ-ները ֆինանսավորելու համար: Եգիպտոսում իշխող զինխորհուրդը ավելի վաղ մեղադրել էր ոչ կառավարական կազմակերպություններին ռեժիմի դեմ ցույցերին մասնակցող մարդկանց վճարելու մեջ:

Եգիպտոսի հատուկ ծառայությունները դեկտեմբերի վերջում խուզարկություններ են կատարել որոշ ՈԿԿ-ների տարածքներում, իսկ վերջերս նրանց աշխատակիցներից ոմանց արգելվել է հեռանալ երկրից:

Վաշինգտոնը զգուշացրել է, որ կարող է վերանայել Եգիպտոսի կարգավիճակը որպես ԱՄՆ օգնություն ստացողի, եթե Կահիրեն չի հարգելու ՈԿԿ-ների իրավունքները:

Եգիպտոսում չեն դադարում զանգվածային անկարգությունները, հայտնում է BBC-ին: