7 փետրվարի 2012 - 13:27 AMT
Չարլտոնը վիրահատության պատճառով բաց է թողել Laureus հեղինակավոր մրցանակաբաշխությունը

Հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Բոբբի Չարլտոնը վիրահատության պատճառով բաց է թողել Laureus հեղինակավոր սպորտային մրցանակաբաշխությունը, որը կայացել է Լոնդոնում:

«Մանչեսթեր յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, 1966թ աշխարհի չեմպիոնը պետք է ներկա գտնվեր արարողությանը, սակայն կիրակի օրը վիրահատության է ենթարկվել:

74-ամյա Չարլտոնի փոխարեն, արձանիկը ստացել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

«Սըր Բոբբին լավ է, սակայն ստիպված է եղել վերադառնալ Մանչեսթեր: Նա շատ վշտացած է, որ չի կարողացել ներկա գտնվել արարողությանը: Ես նրա արձանիկը կտանեմ «Օլդ Տրաֆֆորդ»,-Մանչեսթերի գլխավոր մարզչի խոսքը հայտնում է ria.ru-ն: