7 փետրվարի 2012 - 16:06 AMT
Կանադայում տոնել են Հայաստանի բանակի ստեղծման 20-ամյակը

Փետրվարի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ Զինված Ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էին Կանադայի Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցիների սրբազան հայրեր, հայ համայնքի քաղաքական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանի և Կանադայի օրհներգներից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով համառոտ ներկայացրեց հայոց բանակի եւ պետականության 20-ամյա ուղին:

Միջոցառումն ուղեկցվում էր համերգով, որի ընթացքում ներկայացվեցին հայ եւ օտարազգի երգահանների ստեղծագործություններ: