7 փետրվարի 2012 - 21:56 AMT
Գերմանացիները նույնպես ուզում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ունենալ

Գերմանիան պետք է հետևի Ֆրանսիայի և Շվեյցարիայի օրինակին և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունի: Նման կարծիք են հայտնել մի շարք գերմանացիներ, որոնք նման առաջարկ են տեղադրել մի կայքում, որը կոչված է երկխոսություն ստեղծել Գերմանիայի իշխանությունների և կանցլեր Անգելա Մերկելի հովանու ներքո գտնվող հասարակության միջև:

Կայքում տեղակայված ոչ մեծ հոդվածի հեղինակը նկատել է, որ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավունքի առարկա է, և քանի որ Ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան jus cogens է հանդիսանում, ապա կարող է կիրառվել նախքան դրա ընդունումը կատարված իրադարձությունների հանդեպ»:

Քաղաքացիների կարծիքով` Գերմանիան պետք է հաշվի առնի ցեղասպանության հետ կապված իր անցյալը և Թուրքիային կոչ անի արդար պատասխան տալ հայերի և ասորիների ցեղասպանության գոյության վերաբերյալ հարցին: «Ժխտողական քաղաքականությունը հակասում է ազատ և բաց հասարակության գաղափարին»,- գրել են նրանք վերջում: