ԱՄՆ-ն օրակարգից չի հանում սիրիական ընդդիմադիր խմբավորումներին ռազմական օգնություն տրամադրելու հարցը, երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Մենք երբեք ոչինչ չենք հանում օրակարգից»,- ասել է նա:
«Այնուամենայնիվ, նախագահը հասկացնել է տվել, պետքարտուղարը մշտապես խոսում է, որ մենք Սիրիայում զենքի քանակությունն ավելացնելը հարցի պատասխան չենք համարում: Մենք կարծում ենք, որ պատասխան կարող է լինել ազգային ժողովրդավարական կոալիցիայի ստեղծումը, բռնության դադարեցումը, քաղաքից տանկերի դուրս բերումը, դիտորդների վերադարձը»,- ասել է նա: