24 սեպտեմբերի 2003 - 22:01 AMT
ԲԱՔՎՈՒՄ ՍՐԲԱՊՂԾՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Բաքվում սրբապղծվել է Ադրբեջանի նավթային հանքավայրերը պաշտպանելիս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված բրիտանացի զինվորներին նվիրված հուշարձանը, որը օրերս էր բացվել: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, անհայտ անձինք հուշարձանի վրա նավթ են լցրել: Նշենք, որ հուշարձանի կանգնեցումը հարուցել էր ադրբեջանցի ազգայնականների դժգոհությունը, որոնք վրդովված են այն փաստով, որ բրիտանացի զինվորները մարտնչել են տեղի հայերի հետ միասին: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Բաքվում ափսոսանք է հայտնել տեղի ունեցած բարբարոսության առնչությամբ: