14 ապրիլի 2003 - 22:33 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՉԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում բոլոր հնարավորությունները դեռեւս չեն օգտագործվել: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը Բաքու ժամանած Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախարարը նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը հանդես է գալիս այս հակամարտությունը միջազգային իրավական նորմերի հիման վրա լուծելու օգտին: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Թ.Դեւիսը հաշվի կառնի ադրբեջանական կողմի այս մոտեցումները ԼՂ հարցով իր զեկույցը նախապատրաստելիս: