24 սեպտեմբերի 2003 - 18:40 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 58-րդ նստաշրջանի աշխատանքներին Նյու Յորքում: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երեկ նա առանձին հանդիպումներ է ունեցել Արգենտինայի ԱԳ նախարար Ռաֆայել Բիելսայի, Ռումինիայի եւ Լիբանանի ԱԳՆ ղեկավարներ Միրչա Ջոանայի եւ Ժան Օբայդի հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին գործերի փոխքարտուղար Բիլ Ռամելի եւ Կուբայի արտգործնախարարի տեղակալ Աբելարդո Մորենոյի հետ: Նշենք, որ Վ.Օսկանյանի նախապես արտահայտած ենթադրության համաձայն, Նյու Յորքում հանդիպումներ կլինեն նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլի եւ ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հետ: