9 փետրվարի 2012 - 16:57 AMT
Sotheby’s-ում մեկ աճուրդի ընթացքում վաճառվել է 125.5 միլիոն դոլարի նկար

Փետրվարի 8-ին հռչակավոր Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճուղում տեղի է ունեցել Իմպրեսիոնիստների և ժամանակակից վարպետների աշխատանքների վաճառք: Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, վերը նշված աճուրդում վաճառվել է ավելի քան 125.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աշխատանք:

Օրվա ամենաթանկ վաճառված նմուշն է Կլոդ Մոնեյի կտավը, որը գնվել է ավելի քան 13 միլիոն դոլարով:

Աճուրդի կենտրոնում էր նաև Գուստավ Կլիմտի բնանկարներից մեկը, որը հանրությանը չէր ներկայացվել ավելի քան 100 տարի: Այն վաճառվեց համարյա 9 միլիոն դոլարով:

Այդ երեկո վաճառվել են աճուրդի դրված աշխատանքների 76.9 տոկոսը, 34 նմուշներ վաճառվել են 1 միլիոնից ավել գնով: